Տպավորությունները Արատեսի ճամբարից

Ողջո՛ւյն, հիմա կպատմեմ մուտք ճամբարի 2-րդ փուլից՝ Արատեսի հավես ճամբարից: Մեզ նաև միացել էին Արցախի դպրոցականները: Առաջին օրը մենք հաղթահարեցինք բարձունքը, որտեղ գտնվում էր Սմբատաբերդը, այն կառուցվել է 5-րդ դարում հայերի և պարսիկների միջև ճակատամարտի ժամանակ, նաև այն ունի ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրություն և այդտեղից հրաշալի տեսարան էր բացվում:

Հետո մենք վերադարձանք ճաշեցինք, իսկ երեկոյան խարույկի մոտ հավաքվեցինք:

Մյուս օրը առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և մեզ միացան ԱԻՆ-ի փրկարարական անձնակազմից անդամներ, որից հետո բացատրեցին և ցույց տվեցին, թե տարբեր իրավիճակներում ինչպես պետք է վարվել: Ապա մենք իջանք գետ և նրանք ցույց տվեցին, ինչպես կփրկեն մարդուն, եթե նա մնացել է գետի մյուս ափին: Գետում նաև լողացանք և ուսումնասիրեցինք տեղանքի քարանձավները:

Հաջորդ օրը առավոտյան նախաճաշից հետո շարժվեցինք դեպի Երևան: Ճանապարհին ունեցանք մի քանի կանգառ, առաջինը գնացինք Զորաց եկեղեցի, այն կառուցվել է 1303թ-ին Օրբելյան իշխանների կողմից, որից հետո գնացինք Օրբելյանների քարավանատուն, այն հիմնադրվել է 1332թ-ին, այնտեղ կանգ էին առնում ուղտագնացները: Երրորդ կանգառը Հայրավանք եկեղեցու մոտ էր, այն կառուցվել է 9-րդ դարում, շատ գեղեցիկ եկեղեցի էր Սևանա լճի արևմտյան ափի մոտ:

Այսպիսով շա՜տ հետաքրքիր ու հավես անցավ մեր ճամբարը, որտեղ այցելեցինք Հայաստանի մի շարք պատմական, տեսարժան վայրեր և ձեռք բերեցինք նոր ծանոթություններ և ընկերներ:

3 օրյա ճամբարային տպավորությունները

Ողջու՛յն, այսպիսով ես որոշեցի սովորել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 10-րդ դասարանում, որի մեծ առավելություններից է առցանց ուսուցման հնարավորությունը և քանի որ երկրում չեմ լինի կսովորեմ այդ տարբերակով, սակայն շաա՜տ կցանկանայի առկա լինել: Ընդունելության համար սկզբից անհրաժեշտ է մասնակցել 3 օրյա ճամբարին, որում ներկայացվում է դպրոցի բոլոր կանոնները և հնարավորությունները: Մենք ծանոթացանք դպրոցի հետ և ամեն ինչ հրաշալի անցավ: Գնացինք գինեգործարան, որից շատ տպավորվեցի և հետաքրքիր անցավ, ծանոթացանք գինու պատրաստման փուլերին: Նաև այցելեցինք գեղարվեստի դպրոց, որտեղ կար ոսկերչության, նկարչության և կավագործության խմբակներ: Կավից պատրաստեցի not not meme-ի պինգվինին ))

Սրանք էլ նկարչության խմբակից՝

Այսպիսով շատ լավ և հետաքրքիր անցավ: Առջևում սպասվում է Արատեսի հավես ճամբարը:

Design a site like this with WordPress.com
Get started